Դամասկոսի շրջակայքում սպանվել է ավելի քան 100 զինյալ. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Դամասկոսի արևելյան արվարձանում 3 զինված խմբավորումներ ուրբաթ օրը սկսել են զինված ընդհարումներ միմյանց հետ, մարտերի ընթացքում սպանվել է ավելի քան 100 ահաբեկիչ, հայտնում է Al Mayadin հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով' դաժան մարտերը բռնկվել են արմատական «Ջեյշ ալ-Իսլամ», «Ֆեյլաք ալ-Ռահիմ» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների միջև: Մարտերը շարունակվում են:
Սիրիական բանակը իր հերթին շարունակում է Քաբուն թաղամասի ազատագրման գործողությունները Դամասկոսի արևելյան արվարձանում: Մի քանի օր շարունակ Սիրիայի մայրաքաղաքում լսվում է հրետանու և ավիացիայի ակտիվ աշխատանքը: Ահաբեկիչները որպես պատասխան պարբերաբար հրթիռակոծում են քաղաքի բնակելի թաղամասերը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ