Հոլիվուդում որոշել են չանցկացնել տասը տարվա ընթացքում առաջին գործադուլը
Աշխարհ
Հոլիվուդյան սցենարիստները եւ կինոստուդիաների ներկայացուցիչները մայիսի լույս 2-ի գիշերը կարողացել են համաձայնության գալ գործադուլի չեղարկման շուրջը, որի պատճառը, գրողների կարծիքով՝ ֆիլմերից ցածր մասհանումներն են: Հոլիվուդում սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել է տասը տարի առաջ եւ շարկունակվել է 100 օր, տեղեկացնում է BBC-ն:
«Ուրախ եմ հայտնելու՝ մենք գործարք կնքեցինք»,- իր Twitter-ում հայտնել է սցնարիստ Բիլի Ռեյը, որը ներկայացնում է սցենարիստների գիլդիան:
«Սա այն ամենը չէ, ինչի մենք արժանի ենք, բայց այնուամենայնիվ մեծ հաջողություն է, որը կօգնի շատ գրողների: Միասնությունը դա հնարավոր դարձրեց»,- գրել է Ռեյը:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում:
Սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել է տասը տարի առաջ: Այն ժամանակ ակցիան շարունակվեց 100 օր: Հեռուստաալիքները հարկարդված էին կրկնելու հեռուստաշոուների թողարկումները: Մայքլ Միլքենի ինստիտուտի տվյալներով՝ գործադուլը Կալիֆոռնիայի տնտեսության վրա 2,1 միլիարդ դոլար է նստել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում