Իսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Աշխարհ
Իսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացրին Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:
«Կույերա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին»,- հայտնել է դեսպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Իսպանիայի շուրջ երեք տասնյակ քաղաք: Իսպանիան մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ