Հունաստանի դատարանը մերժել է թուրք զինվորներին հանձնելու թուրքական կողմի պահանջը
Աշխարհ
Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի նոր պահանջը' իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Թուրքական կողմը պահանջել էր վերադարձնել փախած ութ զինվորականներից երեքին: Մյուս երեքի պահանջը հունական դատարանը մերժել էր մեկ շաբաթ առաջ' ապրիլի 25-ին: Եվս երկուսի գործը շարունակում է ընթացքի մեջ մնալ:
Դիմելով դատարանին' մայիսի 3-ին դատախազը նշել է' կա հավանականություն, որ զինվորները Թուրքիայում արդար հետաքննության չեն ենթարկվի: «Նրանք կարող են տանջանքների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկվել»,- ասել է նա:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ձախողումից հետո ութ թուրք զինվորական' երեք մայոր, երեք կապիտան և երկու սերժանտ-մայոր ուղղաթիռով փախել էին Հունաստան' այդ երկրից ապաստան հայցելով: Նրանք հայտնել էին, որ վախենում են Թուրքիայում իրենց կյանքի համար:
Թուրքիան փախած զինվորականներին մեղադրում է հեղաշրջման գործում մասնակցություն ունենալու մեջ' Հունաստանից պահանջելով զինվորականներին հանձնել թուրքական կողմին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում