«Մարդկանց հեղեղ». Ճապոնացին տեսագրել է Տոկիոյի մետրոն պիկ-ժամին
Աշխարհ
Ճապոնիայից Twitter-ի @sigeyosiinoue նիկով օգտատերը պիկ ժամին 30 րոպե մարդկանց տեսագրել է Տոկիոյի մետրոյի ամենածանրաբեռնված կայարաններից մեկում՝ «Շինագավա»-ում: Ստացված տեսագրությունը նա վերածել է մեկրոպեանոց հոլովակի եւ զետեղել սոցցանցի իր էջում,:
Դատելով ըստ ամենայնի՝ այն ժամանակաընթացքում, երբ նա նկարահանում էր, մարդկանց հոսքը ոչ մի վայրկյան չի դադարել: Sora News պորտալն դա անվանել է «աշխատողների գետ», Twitter-ի օգտատերերը այն համեմատել են մրջնաբնի եւ հարահոսի հետ:
«Դա նման է կոնվեերի ժապավենին, որն ինչ-որ հումք է մատակարարում գործարանին»,-պորտալը մեջբերում է օգտատերերից մեկի գրառումը:
«Ես ինչ-որ ժամանակ ապրել եմ Տոկիոյում, բայց նայում եմ դրան եւ հասկանում, որ այժմ ես ոչ մի կերպ այդպես չէի կարողանա»,-գրում է մեկ ուրիշը: Mashable պորտալը հոլովակը համարել է «սարսափազդու» տեսարան, որից հնարավոր չէ կտրվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ