Աբխազիայում զինամթերքի պահեստ է պայթել
Աշխարհ
Աբխազիայում ՊՆ-ին պատկանող զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժել են Ռուսաստանի 19 քաղաքացիներ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Թուրալ Ջավադովը, փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ տուժել է մոտ 27 մարդ, այդ թվում ռուս զբոսաշրջիկներ, ովքեր լողում էին պահեստից ոչ հեռու գտնվող ծծմբաջրածնային աղբյուրի մեջ, որանցից մի քանիսը բեկորային վիրավորում են ստացել։
Պահեստը, որտեղ պայթել են զինամթերքները ժամը 16:30- սահմաններում, գտնվում է Պրիմորսկոյե գյուղում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ