Հզոր պայթյուն է որոտացել Չեռնոգորիայի մայրաքաղաքում
Արտակարգ Պատահար
Հզոր պայթուցիկ սարք է գործել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ Քրիստոսի հարության տաճարի մերձակայքում: Այդ մասին օգոստոսի 9-ին հայտնել է երկրի RTCG պետական հեռուստատեսությունը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերվա ժամը մոտ 3-ին երկրի գլխավոր ուղղափառ տաճարի մերձակա գրասենյակում: Զոհեր չկան, սակայն վնաս է պատճառվել հարեւան շենքերին, վնասվել է մի քանի ավտոմեքենա: Պայթյունը լսվել է քաղաքի բոլոր մասերում եւ խիստ վախեցրել շրջակա թաղամասերի բնակիչներին: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն