Ինչպես են Դեր Զորում ոչնչնացնում ԻՊ ահաբեկիչներին (տեսանյութ)
Աշխարհ
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում հրապարակվել է ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ավտոշարասյան ոչնչացման տեսանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 200 ահաբեկիչ:
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ԻՊ-ի պարտությունը Դեր Զորի շրջանում կդառնա Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորման ռազմավարական պարտությունը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սիրիական Դեր Զորը Սիրիայի քարտեզի վրա առանցքային կետ է անվանել, որի ազատագրումը որոշիչ կդառնա ԻՊ-ի դեմ պայքարում:
Տեսանյութն՝ այստեղ


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ