Քաբուլում զինված ահաբեկիչները հարձակվել են իմամ Զամանի մզկիթի վրա
Աշխարհ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված ահաբեկիչները հարձակվել են իմամ Զամանի մզկիթի վրա: Այս մասին հաղորդում է Tolo News-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ի տեղեկատվությունը:
Հարձակմանը երեք կամ չորս զինյալ է մասնակցել: Ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է մզկիթի հարեւանությամբ: Իրավապահները շղթայել են դեպքի վայրը, գրում է Կոմսոմոլսկայա պրավդան:
Հաղորդվում է եւս մեկ պայթյունի մասին, որը որոտացել է մզկիթից ոչ հեռու: Բացի այդ՝ ականատեսները հաղորդում են հրաձգության մասին: Նշվում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել են մզկիթի անվտանգության ծառայության աշխատակիցները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն