Հնդկաստանում 30 մարդ է զոհվել
Աշխարհ
Առնվազն 30 մարդ է զոհվել անկարգությունների հետևանքով, որոնք ծայր են առել հնդկական Պանչկուլա քաղաքում այն բանից հետո, որ դատարանը մեղավոր է ճանաչել ազդեցիկ հոգևոր առաջնորդին հետևորդ կանանցից մեկին բռնաբարելու գործով։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհի և մոտ 200 տուժածի մասին։
Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառվել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ իրավիճակը ներկայում գտնվում է վերահսկողության տակ։
Հոգևոր առաջնորդին դատարանի դահլիճում կալանավորել են, վճիռը, ինչպես սպասվում է, կկայացվի երկուշաբթի։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ