Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Դիվանագետը չի հայտնել, թե որն է այցի հետաձգման պատճառը: Նա նշել է, սակայն, որ այցը կկայանա մոտ ժամանակներս:
Էրդողանն Ադրբեջան էր այցելելու սեպտեմբերի 10-11-ը: Ակնկալվում էր այցի շրջանակում անցկացնել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը