Բոսնիա և Հերցեգովինան ցանկանում է ԼՂ հակամարտության լուծումը տեսնել առաջին հերթին ի շահ այնտեղ ապրող ժողովրդի
Աշխարհ
Բոսնիա և Հերցեգովինան ցանկանում է տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը:
«Մենք այս հարցում սատարում ենք միջազգային ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որն աշխատում է հակամարտության կարգավորման վրա և համարում ենք, որ բոլորը դրան պետք է օժանդակեն»,- նշեց Ցրնադակը:
Նա հույս հայտնեց, որ այդ երկարատև հակամարտության լուծումը կտեսնեն առաջին հերթին ի շահ այնտեղ ապրող ժողովրդի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն