ԱՄՆ Տեխաս նահանգում «Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի (լուսանկարներ)
Լուսանկարներ
ԱՄՆ Տեխաս նահանգում «Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 44-ի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղետը նահանգը պատուհասել է 8 օր առաջ: Ուժգին քամիների, տեղատարափ անձրևների ու ջրհեղեղների հետևանքով տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց տները:
Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Տեղի իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ ավելի քան13 հազար մարդ փրկվել է։
Որոշ շրջաններում ջրի ռեկորդային բարձր մակարդակ է գրանցվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աղետի գոտի է այցելել եւ թեխասցիներին դաշնային օգնություն խոստացել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում