Աճուրդով կվաճառվեն արքայադուստր Դիանայի թանկարժեք իրերը
Աշխարհ
Արքայադուստր Դիանայի ոսկերչական զարդերը, պահարանի իրերը և անձնական թղթերը աճուրդով կվաճառվեն։ Աճուրդը կկայանա Բոստոնում՝ սեպտեմբերի 13-ին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Թվով 79 իրերը արքայադուստրն օգտագործել է ամբողջ կայնքի ընթացքում, այդ թվում՝ մանկության և պատանեկության տարիներին։
Ամենահետաքրքիր իրերից են լեդի Դիին 80-ականներին պատկանած երեկոյան պայուսակը՝ արծաթյա զարդանախշով։ Բացի այդ՝ աճուրդով կվաճառվի արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի պսակադրության արարողության տորթի կտորը, Marks & Spencer սպիտակ սվիտերը, որը լեդի Դին կրել է պատանեկության տարիներին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ