«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ 

Ռումինական մամուլն արձագանքել է Սաֆարովի գործով ադրբեջանական փողերը լվալուն

Աշխարհ

Հունգարական մամուլում կրկին մեծ աղմուկ հանած ադրբեջանական «կեղտոտ փողերի» վերաբերյալ լուրերը մեծ արձագանք են ստանում ռումինական մամուլում: Ռումինական hotnews.ro կայքէջում հրապարակված հոդվածը սկսում է այսպես․

«Վերջապես։ Մամուլը կրկին կամ արդեն նոր տեսանկյունից սկսում է զբաղվել Սաֆարովի գործով։ Հունգարական մամուլը կրկին զբաղված է Սաֆարովի ժամանակահատվածով և Օրբանի մտերիմների հաշիվներին փոխանցված ադրբեջանական փողերով։ Օրբանի կառավարությանը մոտ կանգնած ընկերությունները 7մլն դոլար են ստացել Ադրբեջանից այն տարի, երբ մարդասպան Սաֆարովը արտահանձնվեց Բաքու, որտեղ էլ նրան անմիջապես ներում շնորհվեց»։

Կայքէջը մեջբերում է հունգարական hungarianfreepress.com-ի տեղեկությունն առ այն, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը կարող էր ֆինանսական դրդապատճառ ունենալ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար․դա ցույց են տալիս Laudromat լրագրողական հայտնի հետաքննական մարմնի շրջանակներում հրապարակված փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ Ադրբեջանը 2.9 մլրդ եվրո է ծախսել արևմտյան որոշ կառավարություններи «գնելու» համար։ 

Hotnews.ro-ն, մեջբերելով հակակոռուպցիոն Atlatszo կայքէջի տեղեկությունները, մանրամասն տեղեկություն է տրամադրում արդեն իսկ հայտնի դարձած՝ 2012 թ. ադրբեջանցի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու անունով MKB բանկում բացված հաշվի վրա ավելի քան 7 միլիոն դոլարի չափով գումար փոխանցվելու մասին։ Հաշիվը կապ ուներ օֆշորային մի ընկերության հետ, որը փակվել է 2015 թվականին և որը սերտ կապեր ուներ Ադրբեջանի կառավարության հետ։ Հունգարիա հասած գումարները փոխանցվել են Metastar Invest LLP անունով մի ընկերության կողմից Velasco International Inc.- ի հետ կապված բանկային հաշվին:

Իտալացի դատախազները նույնպես հաստատում են, որ Metastar Invest LLP ընկերությունը վճարումներ է կատարել Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Լուկա Վոլոնտեին (Luca Volonte), որը հայտնի է որպես ադրբեջանական ղեկավարության, ինչպես նաև Վիկտոր Օրբանի մերձավոր։

Velasco International Inc.-ը գրանցված է հայտնի ֆինանսական «դրախտ» Բրիտանական Վիրջինյան կղզիներում, որի բաժնետերերից է Nothingham Holding Ltd.-ն՝ Բահամյան կղզիների հետ կապված մեկ այլ օֆշորային ընկերություն։ Տեղեկությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդին՝ Օրհան Էյուբովը, էական դերակատարում է ունեցել Velasco-ից բաժնետոմսեր ձեռք բերելու՝ Nothingham Holding Ltd- ի որոշման վրա։

Էյուբովների ընտանիքի մի ազդեցիկ անդամ Բաքվում հիմնադրված ILREM MMCA ընկերության տնօրենն էր, որը զբաղվում է Velasco-ի հետ բանկային փոխանցումներով։ Այս ադրբեջանական ընկերության սեփականատերերի շարքում է Բուդապեշտում գրանցված նախ CEU-REM Zrt., ապա Remint Zrt. ընկերությունը։ Հունգարիայի Remint մասնաճյուղը Papaver Gyogyszeralapanyag-gyarto Zrt. դեղագործական ընկերությունն է։ Այս ընկերության վարչության խորհրդի անդամներից մեկը Օրբանի կառավարության մտերիմ, հետախուզության նախկին սպա և ազգային անվտանգության փորձագետ Լասլո Ֆոլդին (Laszlo Foldi) է։

Օֆշորային ընկերությունների ստեղծման հայտնի խորհրդատու Լասլո Վարադիի (Laszlo Varadi) հետ կապված Laveco անվանումով մի ընկերություն որպես միջնորդ է ծառայել Nothingham Holding Ltd.- ի ստեղծման համար։ Laveco-ի «պաշտոնական» հաշիվները Օրբանի կառավարության կողմից վերաազգայնացված MKB Bank-ում էին հետագայում Հունգարիայի Ազգային բանկի ղեկավարի և նախկին նախարար Ֆիդես Գյորգի Մաթոլչիի (Fidesz Gyorgy Matolcsy) մտերիմ գործարար շրջանակներին վաճառելու համար, որպեսզի հետո կրկին վաճառվեն միլիարդատեր Լորինց Մեսարոսին (Lorinc Meszaros)։

Այս բարդ ցանցում հայտնվում է նաև Ռումինիայի հունգարացի Լասլո Գյորգի Կիսսի (Laszlo Gyorgy Kiss) անունը, որը ղեկավարում էր Laveco-ի Բուխարեստի գրասենյակը: Եվս մեկ տարր․Բուդապեշտում հունգարացի բանկիր Շանդոր Չանյիին (Sandor Csanyi) պատկանող մի մարքեթինգային ընկերություն կարող է օգտագործած լինել օֆշորային ընկերություններ՝ ռումինական մարքեթինգային ընկերություններ ձեռք բերելու համար։ Չանյիին ներկայացնում էր Վիկտոր Օրբանի գլխավոր խորհրդական Անդրաս Տոմբորը (Andras Tombor)։ Գործարքում օգտագործված օֆշորային ընկերություններից մեկը Nothingham Holding-ն էր։

Եւս մի կապ Օրբանի կառավարության հետ. Nothingham Holding- ը Trewfield կորպորացիայի հիմնական բաժնետերն է, որը կապված է հունգարացի գործարար Գաբոր Կովաչի (Gabor Kovacs) հետ։ Կովաչը հունգարական պետության հետ երկարատև բիզնեսի պատմություն ունի մի քանի կառավարությունների ներքո:

Ռումինական կայքէջը մանրամասն պատմում է նաև 2004թ․ դեպքերի մասին, երբ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի ռազմական դպրոցում նախկին ԽՍՀՄ երկրներից ժամանած զինվորականների համար ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացի շրջանակներում կացնով գլխատել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ ազատ արձակվելով Բաքու արտահանձնումից հետո։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Ամենադիտված