Նեթանյահուի կինը դատարանի առաջ կկանգնի
Աշխարհ
սրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառան, դատարանի առաջ կկանգնի՝ պետական միջոցները չարաշահելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է The Independent՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազին:
Նշվում է, որ Նեթանյահուի կնոջը մեղադրում են վարչապետի պաշտոնական նստավայրի համար նախատեսված գումարը իր սեփական տան վերանորոգման և կահույքի վրա ծախսելու համար: Նա նաև որպես էլեկտրիկ է վարձել Իսրայելի «Լիկուդ» իշխող կուսակցության կենտրոնական հանձնաժողովի անդամին, որի անդամ է նաև Նեթանյահուն:
Միաժամանակ, Սառա Նեթանյահուին կասկածում են 23 000 շեկել (շուրջ 6500 դոլար) յուրացնելու մեջ:
Վարչապետի կինն իր մեղքը հերքում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ