Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ զինտեխնիկան ու պաշտպանական կառույցները
Աշխարհ
Սիրիական բանակը ճեղքել է Ռազմաօդային ուժերի ավիաբազայի շրջափակումը Դեյր Էլ Զոր քաղաքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քաղաքի արևելյան հատվածում տեղակայված ավիաբազային են մոտեցել սիրիական բանակի էլիտային ստորաբաժանումների առաջավոր ջոկատները՝ գեներալներ Իսամ Զահրեդինի և Հասան Սուլեհի գլխավորութամբ:
Ավիացիայի և հրետանու աջակցությամբ՝ բանակային ուժերը մի շարք բարձունքներ են գրավել ավիաբազայի տարածքում՝ ոչնչացնելով «Իսլամական պետությանը» պատկանող մի քանի միավոր զինտեխնիկա և ահաբեկիչների պաշտպանական կառույցները: Մարտերն ավիաբազայի մոտակայքում շարունակվում են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն