Սալոնիկիում մեկնարկում Է ԵԱՏՄ-Հունաստան գործարար համաժողովը
Աշխարհ
Սալոնիկիում մեկնարկում Է «ԵԱՏՄ-Հունաստան. համագործակցության եւ զարգացման նոր կամուրջ» գործարար համաժողովը:
Սալոնիկիի համաժողովը առաջին քայլը կդառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հունաստանի կառավարության համագործակցության մասին համատեղ հռչակագրի դրույթների իրականացման ճանապարհին, որը ԵԱՏՄ-ի երկրների եւ Հունաստանի միջեւ ստորագրվել Է այս տարվա հունիսին:
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարությունների, խոշորագույն բիզնես-ընկերակցությունների, առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:
Համաժողովին կմասնակցեն նաեւ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Հունաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Յորգոս Կատրուգալոսը եւ այլ պաշտոնատարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ