«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք ՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլել Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ Երևան Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասը Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տուն Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի 

Համակարգի նոր բլեֆը...

Վերլուծական

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, աչքի ընկավ մի շարք ուշագրավ դիտարկումներով: Նախագահը մասնավորապես ասաց, որ մեր պապերից ժառանգած միասնականությունն ամենևին էլ չի նշանակում միատարրություն: «Մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար: Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնականության կոչը չպետք է դիտել ինքնուրույնության հականիշ, ընդհակառակը՝ ուս-ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ՝ կարող ենք արդյունավետ լուծումների հասնել: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը բազմակարծության մասին իր ելույթներով կարող է ժողովրդավարության պատրանք ստեղծել միայն օվկիանոսից այն կողմ ապրող մեր հայրենակիցների մոտ, քանի որ մենք՝ հայաստանաբնակ հայերս, գրեթե յուրաքանչյուր օր բախվում ենք Սերժ Սարգսյանի և այսօրվա քաղաքական համակարգի բազմակարծության պատին: Միայն այն փաստը, որ ԵԼՔ դաշինքն այդպես էլ չհրավիրվեց Հայաստան-Սփյուռք համաժողովին, ինքնին խոսուն է: Դժվար թե Հայաստանի ընդդիմադիր դաշտը ասելիք կամ անելիք չունենա այս ֆորմատում: Ավելին՝ ընդդիմությունը Հայաստանում տիրող իրավիճակի մասին ավելի օբյեկտիվ և ռացիոնալ պատկերացում կարող է տալ սփյուռքից ժամանած մեր պատվիրակներին, գուցե հենց դա է պատճառը, որ հրավիրվել են բոլորը՝ բացի ընդդիմադիր ուժերից: Չէ՞ որ հոլլիվուդյան աստղերը կամ նույն ինքը՝ Գարո Փայլյանը, շատ բան չեն հասկանում ներքաղաքական գզվռտոցներից, հանրային դժգոհության գլխավոր պատճառներից և նրանց մոտ կարելի է հանգիստ բազմակարծության և ժողովրդավարության մասին ճոռոմ խոսքեր հնչեցնել: Պարզապես ցինիզմ է խոսել բազմակարծության մասին, երբ հասել ենք այնպիսի զավեշտի, որ անգամ մշակութային ցուցահանդեսներն են հարմարեցվում քաղաքական առաջնահերթություններին: Բազմակարծության իրավունք չունեն անգամ ինքը՝ Սերժ Սարգսյանը և ողջ իշխող քաղաքական վերնախավը, ում նույն Արևմուտքը բազմիցս է մեղադրել ինքնուրույն որոշումներ կայացնելու գործիքակազմից զուրկ լինելու մեջ: Ստացվում է՝ մեր իշխանություններն անգամ կարծիք արտահայտելու իրավունք չունեն, ուր մնաց՝ բազմակարծության…

Մյուս կողմից էլ՝ շատ հստակ պետք է գիտակցել, որ բազմակարծության մասին խոսող քաղաքական ուժը առաջին հերթին պետք է պատրաստ լինի քաղաքական ազատ մրցակցությանը և այդ թվում՝ իշխանությունը այլ ուժերին հանձնելու: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն գոնե տեսականորեն պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը: Իհա՛րկե ոչ: Ողջ քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը իշխանական ռեսուրսների հավասարակշռության պահպանումն է, և աստված մի արասցե՝ բազմակարծության դրսևորման արդյունքում այդ բալանսը խախտվի: Դա կբերի նոր բախումների, ներքաղաքական ավելի սուր զարգացումների, իսկ արդյունքում տուժելու է հանրությունը, այն հանրությունը, որը չունի ոչ մի այլ ռեսուրս՝ բացի իր կարծիքից: Որի հետ մեր իշխանությունները, գոնե այսօր, պատրաստ չեն հաշվի նստելու: Իսկ այդ պարագայում՝ ցանկացած առիթով, միջավայրում և ֆորմատով բազմակարծության մասին խոսելը ընդամենը բաժակաճառ է, եթե ոչ պարզ մանիպուլյացիա և մոլորության մատնելու փորձ:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տունԿալիֆոռնիայում ձերբակալել են հեղափոխության կոչեր արած և ոստիկաններին սպառնացած տղամարդուՆիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-իՉենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ ԽաչատրյանԵՄ-ում պարարտանյութ արտադրողները գնաճի պատճառով փակում են գործարանները Կինը ծեծել է ամուսնուն, ապա հրկիզել․ Դասվարը քաշքշել է աշակերտին՝ պատռել հագուստըԻնդոնեզիայում քաղցրավենիքի գործարանի հրդեհը 26 մարդու կյանք է խլելՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Արծաթե բադ ու խեցգետին․ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել գրեթե 8 միլիոն դոլարովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորումԵվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալԻրանում երգչուհին առանց հիջաբի ելույթ ունենալու համար մտրակի 74 հարվածի է ենթարկվելԵրևանի «Հաղթանակ» զբոսայգում տղամարդու մարմին են գտելԻրանում առանց հիջաբի երգելու համար երգչուհուն մտրակի 74 հարված են հասցրելԻրանը սպառնում է հարվածել Եվրոպային․ Ռուսաստանի գաղտնի կորուստներն ու միջուկային նոր վտանգըԵզրաս արքեպիսկոպոսը պատրիարք Կիրիլին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհավորանքները՝ ծննդյան 80-ամյակի առթիվՌուսաստանն ընդլայնում է Ֆինլանդիայի սահմանամերձ կայազորը․ զինուժը կհասնի 11 հազարիՇուշիում, Վարանդայում և Քարվաճառում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է․ ԷրդողանՖյուրերը որոշել է ազգի պապան դառնալ, բայց դա չի տեսնի․ Գեղամ ՄանուկյանԵՄ-ն խաղաղության և ժողովրդավարության տարածք է, որը խթան է Հայաստանի համար․ ՓաշինյանԹեհրանն ու Բաքուն նոր պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի նավթի ու գազի շուրջՌումինիան բարձր է գնահատում ՀՀ-ի հանձնառությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցումՌումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դեպի եվրոպական շուկաներ․ ՓաշինյանԹեհրանը վերջնագիր է ներկայացնում Վաշինգտոնին․ առանց յոթ պայմանների բանակցություններ չեն լինիՌուսական զորքերը նոր առաջխաղացման մասին են հայտնում Զապորոժիեի մարզումՋրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը Ինչու է արցախցիների անձնագրում գրվում «Ադրբեջան» . Ռուսական առաջխաղացում, Իրանի վերջնագիր, տագնապ Ռումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դեպի եվրոպական շուկաներ․ ՓաշինյանԵվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ՀՀ մոտեցումներըԻրանի բանակի հրամանատարը կոչ է արել ամեն օր խստացնել Հորմուզի նեղուցի փակման ռեժիմըՉինաստանն ու Հնդկաստանը կարող են ռեկորդային ծավալով ռուսական նավթ ներմուծել Փաշինյանը Ռումինիայի նախագահի հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրԱՄՆ բանակը, հնարավոր է, պատրաստ չէ զորքեր տեղակայել Չինաստանի հետ հակամարտության դեպքում
Ամենադիտված