Սփյուռքահայ գործիչները Հայաստանի կառավարության նկատմամբ ունեն զրո վստահություն
Քաղաքական
«Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել 4 միլիոնի»:
Այսօր՝ Հայաստան-սփյուռք համաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում ամերիկաբնակ հասարակական գործիչ Զարեհ Պալյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը, նշեց, որ երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 միլիոնը դառնա 4 մլն և այդ թիվն էլ սփոփիչ չէ։
«Հայաստանում իշխանավորները անսահման ագահ են, և դա չի դադարում: Նրանք ի վիճակի են փոփոխություն անելու, բայց այնպիսի երանության մեջ են ընկել, որ թալանում են ու չեն խղճում չունևորին: Էլեկտրաէներգիայի գին են թանկացնում։ Դա նշանակում է՝ ոչ թե փոխելու մտադրություն ունեն, այլ ամեն ինչ անում են, որ ժողովուրդն արտագաղթի»,- ասաց նա:
Պալյանն, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը վստահություն ունի սփյուռքահայ գործիչների մոտ, որպեսզի ներդրումներ անեն Հայաստանում, նշեց, որ կա զրո վստահություն, քանի որ գիտեն՝ այստեղ թալանում են, պատիժ էլ չկա․ «Չկա դատարան, եթե մարդիկ վեճի մեջ են ընկնում: Ինքս վեճի մեջ եմ, ինքս 4 հատ բիզնես եմ դրել։ Ճիշտ է՝ շատ մեծ բիզնեսներ չեն, մինչև 30 հազար, բայց 4-ն էլ թալանեցին ու տարան: Ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ ու արդարությունը վերականգնեմ: Չկա՛ նման բան»,- նկատեց սփյուռքահայը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը