Կարվախալը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալ»-ի հետ
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան թիմի կայքը:
25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2020թ.-ի ամառը:
Կարվախալը մադրիդյան թիմի սան է և «Արքայական ակումբ» է վերադարձել 2013թ.-ին՝ «Բայեր»-ից:
Պաշտպանը մադրիդցիների կազմում մասնակցել է 167 պաշտոնական խաղի, խփել է 4 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը