Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Համբերություն, սեր գործի հանդեպ. Արաքս Մանսուրյանը տոնում է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը

Գիտություն և Մշակույթ

 Ճանաչված ու սիրված օպերային երգչուհի, Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի, վոկալիստներ կրթող բարձրակարգ մանկավարժ Արաքս Մանսուրյանը տոնում է  իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը: Երգչուհին այն նշում է Հայաստանում իր հարազատների, գործընկերների, ընկերների շրջապատում: Այդ առթիվ, սեպտեմբերի 18-ին  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա երեկո, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու Արաքս Մանսուրյանի՝ Սիդնեյի կոնսերվատորիայի ուսանողներին:

Համերգային ծրագիրը բավական հագեցած է: Հնչելու է Կոմիտաս, Մանսուրյան, նախատեսված է եվրոպական ծրագիր: Արաքս Մանսուրյանին հանդիսատեսը կլսի վերջում: Նա հանդես կգա իր ուսանողների հետ:

Մինչ համերգը` առավոտյան փորձից հետո Արաքս Մանսուրյանն իր ուսանողների հետ շտապեց լրագրողների հետ հանդիպման «Արմենպրես»-ի մամուլի սրահում: Զրույցի ընթացքում իր ուսանողները նկատեցին, որ տիկին Մանսուրյանը Հայաստանում բոլորովին այլ է. այստեղ նա ավելի կենսախինդ է, ուրախ, զվարթ: Արդեն մամուլի ասուլիսին Արաքս Մանսուրյանը չթաքցրեց, որ Հայաստանում իրեն ավելի լավ է զգում, այստեղ զգացողությունները բոլորովին այլ են: Լրագրողները համառորեն փորձեցին ճշտել, թե արդյոք տիկին Մանսուրյանը չի պատրաստվում ընդմիշտ տեղափոխվել Հայաստան: Ի պատասխան` նա նշեց, որ ցանկությունը շատ մեծ է և արդեն մտածում է Երևանում իր բնակարանն ունենալու մասին:

«Իսկ այսօր առիթ է մեկ անգամ ևս դիտարկելու իմ անցած ուղին: Հայաստանում ապրած տարիներն ինձ հարազատ են, բայց ես հաջողություններ եմ ունեցել նաև դրսում, գնահատվել: Իհարկե, դա ես չեմ առանձնացնում, որովհետև ես այնտեղ մատուցում եմ մերը, այստեղի հողից ծնված գիտելիքը: Այն, ինչ արել եմ այստեղ, դրսում ավելի կատարյալ եմ դարձրել»,-ասաց Արաքս Մանսուրյանը:   

Շատ մեծ ոգևորությամբ է խոսում երիտասարդների հետ աշխատանքի մասին, հատկապես, երբ նրանց սովորեցնում է հայերեն երգել: Ինչպես Արաքս Մանսուրյանն ընդգծեց՝ դա շատ դժվար է, որովհետև նախ թարգմանելը, բացատրությունը ներկայացնելն է բարդ, դրանից բացի, գործ է ունենում տարբեր ազգի ներկայացուցիչների հետ, որոնց մշակույթը, մտածողությունը, լեզուն շատ տարբեր են:  

«Համբերություն, գործի հանդեպ սեր: Այդ ամենն են ինձ օգնել այդ գործում»,-ասաց Արաքս Մանսուրյանը:

Նույն հիացմունքով էլ Արաքս Մանսուրյանի մասին խոսում էին իր ուսանողները:  Ջորջիա Կոկորիսը հանդիպել է Արաքս Մանսուրյանին տարիներ առաջ, և արդեն 10 տարի է՝  նա իր ուսուցիչն է:

«Մեծ պատիվ է լինել Հայաստանում, երգել Կոմիտաս, Մանսուրյան: Արվեստի, հայոց լեզվի, հայ մշակույթի հանդեպ Արաքս Մանսուրյանի սերն այնքան մեծ է, որ մենք բոլորս վարակվում ենք: Սովորելու տարիներին անպայման ցանկանում ենք իմանալ հայերենի, հայ մշակույթի, պատմության մասին»,-ասաց Ջորջիա Կոկորիսը:

Էնդրյու Դիքսոնը նույնպես երկար տարիներ է աշխատում Արաքս Մանսուրյանի հետ: Շատ տպավորված է նրա մեծությամբ, նրա փորձով, աշխատանքային մոտեցումներով:

«Մեծ պատիվ է այսպիսի պրոֆեսիոնալի հետ աշխատելը: Արաքս Մանսուրյանը ամենալավ ուսուցիչն է, ով գոնե մեկ անգամ մեզ ստիպել է լացել: Իսկ պատճառը շատ ավելի լավ երգելն էր, երգելը կատարելագործելը»,-ասաց Էնդրյու Դիքսոնը:

Ջուլիետ Մունը հիշում է Արաքս Մանսուրյանի հետ հանդիպումը, որը փոխեց իր կյանքը:

«Երբ սկսեցի աշխատել Արաքս Մանսուրյանի հետ, այդ ժամանակ պատրաստ չէի երգել: Արաքսը Մանսուրյանը փոխեց իմ կյանքը: Ես նորից երգում եմ, ես գտա իմ երգային կյանքը: Երբ ես երգում եմ Արաքսի հետ, շատ երջանիկ եմ»,-նշեց Ջուլիետ Մունը:

Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի է:

Դերերգերից են՝ Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Նեդդա («Պայացներ»), Լեոնորա («Տրուբադուր»), Աիդա («Աիդա»), Շուշան («Դավիթ-Բեկ»), Անուշ («Անուշ»)։ Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում՝ ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։

Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել հայ երաժիշտների ստեղծագործություններ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված