Էյֆելյան աշտարակի շուրջ անխոցելի պատ են կառուցում՝ ահաբեկիչներից պաշտպանելու համար
Աշխարհ
Ֆրանսիայում ահաբեկչական սրված իրավիճակի սպառնալիքի հետևանքով և հերթական ողբերգության կանխման նպատակով Էյֆելյան աշտարակի շրջակայքով անխոցելի պատ են կառուցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 3 մ բարձրությամբ պատի կրկնակի պատերը Սենայի առափնյա շրջանը կբաժանեն հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան կողմերից։ Զրահապատ ապակու հաստությունը կկազմի 5 սմ, և այն կդիմակայի բանակային նմուշի ինքնաձիգների կրակին։
Ենթադրվում է, որ ապակե պատը ավելի գեղեցիկ տեսք կունենա, քան ներկայիս արգելանքը, որը կառուցվել է դեռևս 2016 թվականին: Աշտարակի չորս անցակետերում կտեղադրեն մետաղյա իրեր հայտնաբերող լրացուցիչ սարքեր և դետեկտորներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն