Գողություն Մարալիկ քաղաքում. 44-ամյա տիկնոջ տունը թալանել են՝ պատճառելով 3 մլն 500 հազար դրամի վնաս
Հասարակություն
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի բնակյչուհին ահազանգել է, որ իր տնից գողություն է կատարվել: Ոստիկանությունում նա հայտնել է, որ սեպտեմբերի 14-ից մինչեւ սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան նախամուտքի պատուհանը, այնուհետեւ մտել տուն եւ այնտեղից գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր, 55 հազար դրամ, 300 հազար ՌԴ ռուբլի, եւ 1000 ԱՄՆ դոլար:
Աղբյուրի փոխանցմամբ, տուժած Նատաշա Բ.-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը կրել է 3 մլն 500 հազար դրամի վնաս:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը