Մհերի պրոդյուսերը` երգչի ընտանիքի համալրման լուրերի մասին (լուսանկար)
Լուսանկարներ
Երգիչ Մհերը կնոջ` Արմինեի հետ լուսանկար է հրապարակել իր էջում, որը խոսակցությունների տեղիք է տվել, թե նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում։
Խոսակցությունների իսկությունը պարզելու համար Tert.am Life–ը կապ հաստատեց երգչի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հետ։ Վերջինս ավելի վաղ նշել էր, որ չի տիրապետում նման տեղեկության, սակայն Tert.am Life–ի հետ զրույցում հստակ պատասխան տվեց` հերքելով լուրերը։
«Սուտ խոսակցություններ են։ Իրականում, նման բան չկա։ Չգիտեմ, որտեղից են նման խոսակցություններ տարածվում։ Ինքս տեսել եմ Արմինեին այդ զգեստով և ինձ մոտ տպավորություն չի ստեղծվել, թե նա հղի է»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Մհերն ամուսնացել է այս տարվա հունիսին։
Նյութի աղբյուր՝ Tert.am Life


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում