Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Նշվում է, որ այս հանդիպումն Էրդողանի ծրագրով նախատեսված չի եղել: Կողմերը քննարկել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվե անցկացնելու հարցը: Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը:
Բացի այդ, Ստոլտենբերգն ու Էրդողանն անդրադարձել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցին, որը ՆԱՏՕ-ի կողմից բացասաբար է ընդունվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն