Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ Երևան Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասը Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տուն Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի Չենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ Խաչատրյան Կինը ծեծել է ամուսնուն, ապա հրկիզել․ Դասվարը քաշքշել է աշակերտին՝ պատռել հագուստը Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանի հրդեհը 26 մարդու կյանք է խլել 

«ՀԺ». Ո՞ւմ է շախ արել ու մատ տվել վարչապետը

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին նախօրեին հարց ուղղեց.  «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա», որին Կարեն Կարապետյանը պատասխանեց մեկ բառով՝ «այո՛»: Մինչ այդ Համբիկ Մարտիրոսյանը նշում էր, թե Կարապետյանն իսկապես հեղափոխական գործիչ է, եւ նրան շնորհակալություն էր հայտնում վերջին 1 տարվա իրականացած գործունեության համար եւ նշում էր, որ իր գործունեությամբ վարչապետը հույս է ներշնչել:

Սփյուռքահայ գործիչը նաեւ նշեց, թե վարչապետն իսկական շախմատ խաղացող է, ով շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ գործիչների ու նրանց հեռացրեց քաղաքական դաշտից: Թե ի՞նչ նկատի ուներ Համբիկ Մարտիրոսյանը՝ վարչապետի ձեռքբերումներ ասելով, ո՞ւմ նկատի ուներ՝ վարչապետի կողմից մատի արժանանալու կապակցությամբ, armtimes.com-ը պարզեց լիբանանահայ գործչից:

Պարո՛ն Մարտիրոսյան, երեկ դուք նախ գովեցիք Կարեն Կարապետյանի գործունեությունը, ասացիք, որ հաջողություններ են արձանագրվել, եւ որ վարչապետը բոլորին հույս է ներշնչել: Կոնկրետ ո՞ր արդյունքները նկատի ունեիք, ի՞նչ հաջողությունների մասին էր խոսքը:

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ լրագրողների համահայկական համագումար կար, այդ ժամանակ մենք հանդիպեցինք վարչապետի հետ: Նախքան այդ հանդիպումը, վարչապետը խիզախորեն որոշ վերադասավորումներ էր կատարել իր վարչամեքենայի ներսում՝ կառավարական կառույցներում: Եվ ես այդ ամենով թելադրված, այդ հանդիպման ժամանակ վարչապետի ուշադրությանը հանձնեցի հետեւյալը. ասացի՝ դուք շատ լավ առաջնորդ եք, որովհետեւ դա գալիս է ձեր ազգանունից՝ Կարապետ, որը նշանակում է ճամփա հարթող: Որպես շարունակություն ասացի, որ շատ լավ շախմատ խաղացիք՝ շախ արեցիք ու մատ տվեցիք:

Այդ ձեւակերպումը ինքնին հետաքրքիր է. ո՞ւմ մատ ցույց տվեց վարչապետը և ինչպես, ի՞նչ եք ակնարկում:

Ակնարկում էի որոշ մարզպետների և որոշ նախարարների, բայց որոնց անունները նշելու կարիքը չեմ տեսնում: Բայց ես ավելացրեցի, որ մենք՝ սփյուռքահայերս, որպես հայ եւ որպես քրիստոնյա, հայրենիքի հանդեպ ունենք սեր, հույս, հավատ, բայց մի քիչ վստահության պակաս ենք զգում: Որովհետեւ շատ լավ գիտենք, որ շատ սփյուռքահայեր ներդրումներ անելու համար գալիս են Հայաստան, ձախողության են մատնվում ու հեռանում: Այդ առումով մեկ տարի առաջ ես վարչապետին ասացի, որ դուք այդ վստահությունը պետք է մեզ ներշնչեք: Իսկ երեկ՝ մեկ տարի հետո, ասացի, որ մենք ձեր դրական, խիզախ աշխատանքը տեսնում ենք, ներշնչվում ենք, այդ իմաստով էլ շնորհավորում ենք ձեր ներկայությունը: Եվ իրապես, մենք սփյուռքում, երբ տեղեկանում ենք կատարվող բարեփոխումների, կատարվող ներդրումների, գյուղատնտեսության մեջ կատարվող փոփոխությունների ու տնտեսական բոլոր ոլորտներում կատարվող փոփոխությունների մասին, ուրախանում ենք, եւ գալիս այն համոզմունքին, որ դրական է վարչապետի կատարած աշխատանքը: Այս ամենով թելադրված, ես ասացի՝ քանի որ նոր սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն, արդյո՞ք դուք ցանկություն ու տրամադրվածություն ունեք՝ շարունակելու ձեր աշխատանքը պատասխանատու պաշտոններում, կուզեի մեկ բառ լսել. Եվ բոլորը լսեցին, որ նա ասաց՝ այո: Իմ սպասածը դա էր, եւ ես գոհունակ սրտով սրահից հեռացա:

Պարոն Մարտիրոսյան, Դուք վստա՞հ եք, որ հենց վարչապետը ձեր նշած ոչ ցանկալի պաշտոնյաներին մատ արեց ու քաղաքականությունից հեռացրեց:

Հիմա ես մանրամասնություններն ու քաղաքական երեւույթի շարժառիթները մոտիկից չեմ կարող տեսնել, բայց, բնականաբար, երկրի նախագահը, որպես հեղինակավոր թիվ մեկ անձնավորություն, այս բոլորը տեսավ, գուցե հրահանգ տվեց, միգուցե այս բոլորը նրա հրահանգների արդյունքում էլ եղավ. կարող է լինել, բայց մեկը մյուսին, ըստ իս, լրացնում է, այլ ոչ հակասում: Ամեն դեպքում, ես անկեղծորեն այդ հարցը հնչեցրեցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տունԿալիֆոռնիայում ձերբակալել են հեղափոխության կոչեր արած և ոստիկաններին սպառնացած տղամարդուՆիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-իՉենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ ԽաչատրյանԵՄ-ում պարարտանյութ արտադրողները գնաճի պատճառով փակում են գործարանները Կինը ծեծել է ամուսնուն, ապա հրկիզել․ Դասվարը քաշքշել է աշակերտին՝ պատռել հագուստըԻնդոնեզիայում քաղցրավենիքի գործարանի հրդեհը 26 մարդու կյանք է խլելՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Արծաթե բադ ու խեցգետին․ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել գրեթե 8 միլիոն դոլարովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորումԵվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալԻրանում երգչուհին առանց հիջաբի ելույթ ունենալու համար մտրակի 74 հարվածի է ենթարկվելԵրևանի «Հաղթանակ» զբոսայգում տղամարդու մարմին են գտելԻրանում առանց հիջաբի երգելու համար երգչուհուն մտրակի 74 հարված են հասցրելԻրանը սպառնում է հարվածել Եվրոպային․ Ռուսաստանի գաղտնի կորուստներն ու միջուկային նոր վտանգըԵզրաս արքեպիսկոպոսը պատրիարք Կիրիլին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհավորանքները՝ ծննդյան 80-ամյակի առթիվՌուսաստանն ընդլայնում է Ֆինլանդիայի սահմանամերձ կայազորը․ զինուժը կհասնի 11 հազարիՇուշիում, Վարանդայում և Քարվաճառում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է․ ԷրդողանՖյուրերը որոշել է ազգի պապան դառնալ, բայց դա չի տեսնի․ Գեղամ ՄանուկյանԵՄ-ն խաղաղության և ժողովրդավարության տարածք է, որը խթան է Հայաստանի համար․ ՓաշինյանԹեհրանն ու Բաքուն նոր պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի նավթի ու գազի շուրջՌումինիան բարձր է գնահատում ՀՀ-ի հանձնառությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցումՌումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դեպի եվրոպական շուկաներ․ ՓաշինյանԹեհրանը վերջնագիր է ներկայացնում Վաշինգտոնին․ առանց յոթ պայմանների բանակցություններ չեն լինիՌուսական զորքերը նոր առաջխաղացման մասին են հայտնում Զապորոժիեի մարզումՋրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը Ինչու է արցախցիների անձնագրում գրվում «Ադրբեջան» . Ռուսական առաջխաղացում, Իրանի վերջնագիր, տագնապ Ռումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դեպի եվրոպական շուկաներ․ ՓաշինյանԵվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ՀՀ մոտեցումներըԻրանի բանակի հրամանատարը կոչ է արել ամեն օր խստացնել Հորմուզի նեղուցի փակման ռեժիմըՉինաստանն ու Հնդկաստանը կարող են ռեկորդային ծավալով ռուսական նավթ ներմուծել Փաշինյանը Ռումինիայի նախագահի հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրԱՄՆ բանակը, հնարավոր է, պատրաստ չէ զորքեր տեղակայել Չինաստանի հետ հակամարտության դեպքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր անձնական օրագրերում նկարագրել է սատանայի հետ հանդիպումներըԲահրեյնի արժութային պահուստները վեց ամսում նվազել են ավելի քան կեսովՄի՛ հավատացեք Փաշինյանի խոստումներին, կենտրոնացեք Սահմանադրության նախագիծը ԱԺ-ում կասեցնելու վրաԳազայի ավելի քան 99 տոկոսում քիմիական աղտոտման վտանգ է արձանագրվել
Ամենադիտված