Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ամենակախյալը՝ անկախների մեջ...

Վերլուծական
Անկախության քառորդ դարը սոսկ երգ ու պարի, փուչիկների, հրավառության առիթ չէ, ոչ էլ դեմքերը եռագույնով ներկած ծիծաղկոտ մանկան հուսավառ աչքեր: Այն առաջին հերթին անկախության ձեռքբերումների ու կորուստների ռացիոնալ գնահատման, նոր ախտորոշումների, վերաարժևորման պարտադիր պահանջ է՝ հետագա ընթացքի որոշարկման, եղած ու լինելիք ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարը գտնելու համար: Ի՞նչ ենք արժեքային առումով կորցրել ու ձեռք բերել այս 25 տարիներին, ինչպե՞ս ենք այն տնօրինել, ինչքանո՞վ ենք հավատարիմ մնացել այն իդեալներին, որոնք 1991թ. սեպտեմբերի 21-ին մեզ առջնորդում էին դեպի ճակատագրական հանրաքվե: Այսօր մեր պետության առանցքային լծակներին տիրապետում են նրանք, ովքեր չեն գիտակցում անկախության գինն ու արժեքը: Մի բան այնպես չէ ընթացել այս 26 տարիների ընթացքում, եթե անկախության հանրաքվեին այո ասելու համար ընտանիքներով շտապող մեր հայրենակիցների մեծ մասը նույն այդ ընտանիքներով հեռացել է երկրից ու ապրում է օտար ափերում: Մի բան այնպես չէ, եթե խորհրդային բարքեր չտեսած անկախության սերնդի ներկայացուցիչն իրեն պահում է ամենամոլի կոմերիտականի պես, մի բան այնպես չէ, եթե պաշտոնական տվյալներով՝ բնակչության 33 տոկոսից ավելին, իսկ իրականում՝ շատ ավելի շատ մարդիկ ապրում են աղքատության շեմից այն կողմ: Մի բան այնպես չէ, եթե 26 տարիների ընթացքում հասարակությունը այդպես էլ հնարավորություն չունեցավ ազատ կամաարտահայտվել ընտրությունների ժամանակ: Իրականում, անկախ Հայաստանը ամենակախյալն է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների շարքում: Իսկ պատճառը նրանում է, որ մենք այդպես էլ չունեցանք անկախության արժեքը, գինը իմացող և գնահատող կառավարող էլիտա: Մենք չկարողացանք հասնել նրան, որ մեր երկրում բացարձակ արժեք համարվի մարդը: Այնինչ՝ պետք է հիշել, որ անկախության արժեքը ոչ թե դրոշն է, հիմնը եւ զինանշանը, այլ առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացին: Իսկ այդ քաղաքացին իրեն այսօր օտար և ավելորդ է զգում սեփական երկրում: Ահա թե ինչին ենք մենք հասել անկախության այս 26 տարիների ընթացքում՝ օտարության՝ սեփական հայրենիքում:
 
Ումի՞ց կամ ինչի՞ց ենք մենք անկախացել, եթե դատավորներն ուղղակի հրամաններ են կատարում, հայ պաշտոնյաները նշանակվում են դրսից, առևտուր կարող ենք անել միայն նրանց հետ, ում հավանության կտա «մեծ եղբայրը», մշակութային ցուցահանդեսները պետք է լինեն «մեծ եղբոր» սրտով, իսկ հայկական դպրոցներում լեզուների դասավանդումը պետք է համաձայնեցված լինի այլ պետությունների հետ: Սա անկախություն չէ, սա խայտառակություն է, և իրավիճակը կարող է շտկել միայն անկախության սերունդը: Հենց այս սերունդն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը մեր պետության ներկայի և ապագայի համար: Անկախության սերունդն է, որ պետք է նոր որակ ձևավորի ինչպես իշխանության մեջ, այնպես էլ ընդդիմության, նոր քաղաքական օրակարգ առաջ քաշի, նոր մոտեցումներ, որոնք իրապես հարիր կլինեն անկախության ոգուն: Միայն նոր որակների առկայության դեպքում կկարողանանք կերտել նոր Հայաստան: Հայաստանի բնակչությունն անկախության տարբեր ընկալումներ ունի։ Մի մասը բաժակաճառային մոտեցման կողմնակից է, սակայն հոգով–սրտով՝ հակաանկախական։ Մյուս մասն անտարբեր է և ապրում է պետությունից անկախ (այս շերտը մեծամասնություն է կազմում)։ Եվ միայն փոքրաթիվ զանգվածն է պատրաստ պայքարել հանուն անկախության ու զարգացման։ Խնդիրն, ուրեմն, այդ փոքրաթիվ զանգվածի հաղթանակն ապահովելն է։ Արժանապատվություն ունեցող և Հայաստանի ապագայով մտահոգ ամեն մի քաղաքացու կարգախոսներն, ըստ այդմ, պետք է լինեն «Ով, եթե ոչ ես»–ն ու «Երբ, եթե ոչ հիմա»–ն։ Անկախության համար պայքարը ոչ թե ավարտվել է, այլ նոր է սկսվում։ Այն չի էլ կանգնելու։ Անկախությունը գին ունի, և պետք է վճարել, ընդ որում՝ կանխիկ և անընդհատ։ Գինն այդ՝ պայքարն ու հաղթանակն է։
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված