Ընտրվեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ
Սպորտ
Սեպտեմբերի 21-ին կայացավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական տվեց: Նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով:
Քվեարկությամբ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանը տեղակալն էր եւ ղեկավարում էր Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիան:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը