Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան մեքենա վարել
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորն ստորագրել է հրամանագիր, որն առաջին անգամ կանանց թույլ կտա վարորդական իրավունքներ ստանալ: Պետության ղեկավարը կարգադրել է կազմել նախարարական խորհուրդ, որն օրինագիծ կպատրաստի 30 օրվա ընթացքում, իսկ այնուհետեւ մինչեւ 2018 թվականի հունիսը կընդունի այն, ինչի մասին հայտնել է The Daily Mail-ը՝ վկայակոչելով սաուդյան զանգվածային լրատվամիջոցները:
Սաուդյան Արաբիայում կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքը փաստորեն գործում է 1990 թվականից, բայց այն ոչ մի կերպ ամրագրված չէ տեղական օրենքներում: Այդ երկիրը միակն է աշխարհում, որտեղ դե ֆակտո նման արգելք է գործում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը