Մակքեյնի կոչը՝ Թրամփին
Աշխարհ
Ամերիկյան սենատորներ Ջոն Մակքեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումն» ապահովող միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Սենատորները Սպիտակ տուն նամակ են ուղարկել, որում հիշեցվում է պատժամիջոցների մասին օրենքի իրագործման տարբերակը հստակեցնելու անհրաժեշտության մասին:
Նրանք հավելել են նաև այն, որ Թրամփը պետք է ապահովի պատժամիջոցների ամբողջական իրագործումը և այդ հարցերում համագործակցի նաև եվրոպական դաշնակիցների հետ:
Օգոստոս ամսին ԱՄՆ-ի նախագահը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ:
Նշվում է, որ նախագահի աշխատակազմը վերջնական փաստաթուղթը պետք է հրապարակի հոկտեմբերի սկզբին:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը