Հրաձգություն Կատալոնիայի ընտրատեղամասում. կան տուժածներ
Աշխարհ
Իսպանիայում առնվազն 4 մարդ է տուժել ընտրատեղամասերից մեկում հրաձգության հետևանքով, որտեղ հոկտեմբերի 1-ին պետք է Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեն անցկացվի: Այս մասին հայտնում է La Vanguardia-ն:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մանլյեու քաղաքի դպրոցի շենքում, որտեղ ընտրատեղամաս կա: Նշվում է, որ տղամարդը կրակ է բացել օդաճնշիչ զենքից: Հրաձգության հետևանքով առնվազն 4 մարդ վնասվածքներ է ստացել:
«Տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել: Նրանցից ոմանք Հանրաքվեի պաշտպանության կոմիտեի անդամ են»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ