Մեքսիկայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել
Աշխարհ
Ուրբաթ Մեքսիկայում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 7 զինծառայող է զոհվել: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով լատինաամերիկյան երկրի պաշտպանության նախարարությանը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ վթարի է ենթարկվել Bell 412 ուղղաթիռը, որը մարզումային թռիչքի ժամանակ գետնին է բախվել Դուրանգո նահանգում: Ուղղաթիռում եղել են 2 օդաչու եւ 6 զինծառայող:
Զինվորականներից մեկին, ում դուրս են բերել բեկորների տակից, ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, մյուս զոհվածների մարմինները դեռեւս վառվող բեկորների տակ են:
Վթարի պատճառն առայժմ անհայտ է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն