Փարիզում բողոքի ակցիաներ են
Աշխարհ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիա իրականացնելու:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվում աշխատատեղերի կրճատմանը, աշխատավարձերի իջեցմանը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Առաջատար մի քանի արհմիություններ ֆրանսիացիներին կոչ են արել գործադուլ սկսել: Բողոքի ակցիաների հետևանքով խաթարվել է մի շարք դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների աշխատանքը, չեղյալ են համարվել մի քանի չվերթներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն