Ավստրալիայում ուղևորատար ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել
Աշխարհ
Աբու Դաբիից Սիդնեյ թռչող «Etihad Airways» ավիաընկերության ինքնաթիռը արտահերթ վայրէջք է կատարել Ադելաիդա քաղաքի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, ինքնաթիռը վայրէջք է կատարել խցիկում նախազգուշացնող ձայնային ազդանշանի գործարկման պատճառով:
Ինքնաթիռը վայրէջքը հաջողությամբ է կատարել: «Բոինգ 777»-ում եղել է 349 ուղևոր, որոնք դուրս են եկել վթարային մուտքով: Մասնագետները փնտրում են անսարքության պատճառները:
Ուղևորները Սիդնեյ կուղարկվեն այլ ավիաընկերությունների ինքնաթիռներով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն