ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Brexit-ը, ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը
Աշխարհ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կդառնան հանրակցության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հերթական երկօրյա հանդիպման գլխավոր թեման, որը հոկտեմբերի 19-ին բացվում Է Բրյուսելում:
Բացի այդ, եվրոպական պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների շուրջ ստեղծված իրադրությունը եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրագործումը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հանրակցության հարաբերությունները: Գագաթնաժողովի օրակարգում են նաեւ Եվրոպայում շարունակվող միգրացիոն ճգնաժամը եւ Եվրամիության անվտանգության ու պաշտպանության քաղաքականությունը:
Ինչպես սպասվում Է, քննարկվելիք թեմաներից մեկն Էլ կլինի Կատալոնիայի իրադրությունը, որը ԵՄ-ի ղեկավարները կարծարծեն փակ դռների հետեւում, քանի որ այն ներառված չԷ գագաթնաժողովի օրակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ