Գետաձի Ֆիոնան դարձել է ամերիկացի սիրահարների լուսանկարի զարդը
Աշխարհ
Ցինցինատիի կենդանաբանական այգու (ԱՄՆ) հետաքրքրասեր գետաձի Ֆիոնան հայտնվել է կադրում այն պահին, երբ տղամարդն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել։
Նիք Քելբլը հրավիրել էր Հեյլի Ռոլին կենդանաբանական այգի, որտեղ էլ նախատեսել էր առաջարկություն անել։ Ամենապատասխանատու պահին, երբ տղամարդը ծնկի է իջել և սիրելիին մեկնել մատանին, էգ գետաձին մոտեցել է ակվարումի ապակուն ու հայտնվել կադրում։
«Մենք այնքան երջանիկ ենք, որ առանձնահատուկ օրը Ֆիոնան մեզ հետ է եղել»,- Instagram-ում լուսանկարին կից գրել է Նիքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն