Կատալոնիան Իսպանիայի անբաժանելի մասն է. ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքը
Աշխարհ
Կատալոնիան Իսպանիայի անքակտելի մասն է, և ԱՄՆ-ն աջակցում է ուժեղ և միասնական Իսպանիայի պահպանման Մադրիդի կառավարության սահմանադրական միջոցառումներին, հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը։
Պետդեպում հավելել են, որ ԱՄՆ-ը և Իսպանիան սերտորեն համագործակցում են՝ անվտանգության և տնտեսության ոլորտում ընդհանուր առաջնահերթությունների առաջխաղացման նպատակով։
Կատալոնիայի խորհրդարանն այսօր տարածաշրջանի անկախության հարցով բանաձև է ընդունել։ Մեկ ժամ անց Իսպանիայի սենատը հաստատել է Սահմանադրության 155–րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս Կատալոնիայում իսպանական կառավարության անմիջական կառավարում մտցնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)