Դոնալդ Թրամփը կոչ է արել Հիլարի Քլինթոնի հետ «մի բան անել»
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է հանրապետականների «միասնության» մասին. նրա խոսքով, իր հասցեին դեմոկրատների մեղադրանքները ոչ մի հիմք չունեն և միայն իր կուսակիցներին ավելի են համախմբում:
«Երբեք չէի տեսել հանրապետականների նման զայրույթն ու միասնությունը՝ այն կեղծ տեղեկությունների վերաբերյալ հետաքննության բացակայության պատճառով, որը Քլինթոնն էր պատրաստել, Ռուսաստանի հետ ուրանի գործարքը, 33 հազար ջնջված էլեկտրոնային նամակնները ու էլի բազմաթիվ նման անհիմն մեղադրանքներ», գրել է Թրամփը թվիթերի իր էջում:
Ընդ որում, Թրամփը կոչ է արել «մի բան անել» Քլինթոնի ու դեմոկրատների հետ. «Դեմոկրատների ու Քլինթոնի այսքան մեղքեր կան, հիմա փաստերը կսկսեն ջրի երես դուրս գալ: Մի բան արեք դրանց հետ», նշել է ամերիկյան առաջնորդը:
Ի դեպ, հոկտեմբերի 26-ին լրացել էր Հիլարի Քլինթոնի 70-ամյակը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ