Աշխարհում ամենաերկար Էլեկտրամալուխը Դանիան կմիացնի Մեծ Բրիտանիայի հետ
Աշխարհ
Դանիայի կառավարությունը որոշում Է ընդունել դեպի Մեծ Բրիտանիա ձգվող Viking Link հաստատուն հոսանքի մալուխ անցկացնելու վերաբերյալ, որն ամենաերկարը կդառնա աշխարհում:
Այդ մասին, հոկտեմբերի 30-ին հայտնել Է Դանիայի Էներգետիկայի նախարարությունը: «Էներգետիկայի նախարար Լարս Քրիստիան Լիլեհոլթն այսօր կանաչ լույս Է տվել Viking Link Էլեկտրամալուխին, որը կունենա մոտավորապես 750 կիլոմետր երկարություն, եւ որի արժեքը գնահատվում Է 11 մլրդ կրոն: Viking Link-ը կդառնա աշխարհում ամենաերկար Էլեկտրամալուխը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Պլանների համաձայն, մալուխը սկիզբ կառնի Հարավային Յուտլանդիայի Վեյեն քաղաքից, իսկ նրա վերջնական կետը կդառնա այն շրջանը, որը գտնվում Է Լոնդոնից 170 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Viking Link-ի մեծ մասը կանցնի Հյուսիսային ծովի հատակով:
Դանիայի Էներգետիկայի նախարարությունում պարզաբանում են, որ նախագծի նպատակը ԷլեկտրաԷներգիայի հուսալի աղբյուրներ ստեղծելու ձգտումն Է եւ միաժամանակ երկրների միջեւ ԷլեկտրաԷներգիայի առեւտրի հնարավորության ընդլայնումը: Շինարարությունը կսկսվի 2019 թվականին եւ այն պլանավորում են ավարտել 2022 թվականին: Միացման թողունակությունը կկազմի 1400 մեգավատ, ինչը համարժեք Է Դանիայում ԷլեկտրաԷներգիայի միջին սպառման ավելի քան մեկ երրորդին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ