Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հեռավոր բարեկամներ են
Աշխարհ
Ծագումնաբանները, ովքեր հետաքրքրված են 33-ամյա Մեգան Մարքլի ծագմամբ, պարադոքսալ բացահայտում են արել։ Պարզվել է, որ բրիտանացի արքայազն Հարրին և նրա ամերիկուհի ընտրյալը ընդհանուր նախնիներ ունեն։ Այդ նորությունը հրապարակել են Մեգանի մասին վավերագրական ֆիլմ ստեղծողները։ Ֆիլմը վերջերս է ցուցադրաբել բրիտանական հեռուստատեսությամբ։
Մեգանը, ինչպես հայտնի է, ծնվել է ռասայական տեսանկյունից խառը ընտանիքում։ Մայրը՝ Դորիան, աֆրոամերիկուհի էր, հայրը՝ Թոմասը՝ սպիտակամորթ։ Մեգանի հոր նախնիները ժամանակի Ամերիկա են գաղթել Մեծ Բրիտանիայից, իսկ ավելի հստակ՝ Յորքշիրից։ Խոսքը ոմն Մարտա Սայքի մասին է, ով եղել է Թոմասի տատիկը։ Պարզվել է, որ Եղիսաբեթ I-ի մայրը և Մարքլի նախատատը ընդհանուր նախնիներ են ունեցել։ Նրանք ապրել են 15-րդ դարում։ Այսինքն՝ Մեգանն ու Հարրին հարազատներ են, սակայն շատ-շատ հեռավոր։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ