ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են ստորագրել միլիարդավոր դոլարների պայմանագրեր
Աշխարհ
Չինաստան կատարելիք պետական այցի շրջանակում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցելու են ամերիկյան շուրջ 40 կորպորացիների ղեկավարներ. այցը կսկսվի նոյեմբերի 8-ին: Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ վարչակազմի աղբյուրները:
Նրանց գնահատականներով, բանակցությունների արդյունքներով առևտրային պատվիրակությունների ներկայացուցիչները չինացի գործընկերների հետ կարող են ստորագրել միլիարդավոր դոլարների պայմանագրեր:
Այդ ընկերությունների թվում են տարբեր ոլորտներ ներկայացնող կորպորացիաներ, General Electric-ը, Honeywell International-ը, Westinghouse Electric-ը, Boeing-ը, Qualcomm-ը: Այս առևտրային առաքելությանը մասնակցելու համար ներկայացվել է 100-ից ավելի կազմակերպության հայտ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ