Պայթյունավտանգ դրություն՝ Հունաստանում
Աշխարհ
Հունաստանի երկու խոշորագույն քաղաքներում՝ Աթենքում ու Սալոնիկում լայնածավալ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու երիտասարդ ակտիվիստների միջև, որոնք դուրս էին եկել փողոց 1973 թվականի ուսանողական ընդվզման 44-ամյակին նվիրված քայլերթին մասնակցելու համար:
Ինչպես փոխանցում է Associated Press գործակալությունը, զանգվածային բախումների պատճառով տուժել է երկու քաղաքացիական անձ: Մայրաքաղաք Աթենքում բժիշկները շտապ վիրահատել են լուրջ այրվածքներով հոսպիտալացված կնոջը՝ փորձելով փրկել նրա ոտքը:
Քայլարշավի առիթով Աթենքի փողոցներում ծառայություն իրականացնելիս է եղել շուրջ 5000 ոստիկան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ