Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Առողջ սեռական կյանքը՝ առողջ սրտի երաշխիք

Աշխարհ

Բժշկության զարգացումը բերել է նրան, որ բժիշկները կարևորում են ոչ միայն հիվանդի կյանքը փրկելու, այլ նաև նրա կյանքի որակը լավացնելու խնդիրը: Կյանքի որակի կարևոր բաղադրիչներից է լիարժեք սեռական կյանքը՝ անկախ հիվանդի տարիքից: Կանոնավոր առողջ սեռական կյանքը երկարացնում է  մարդու կյանքը և  նրան ապահովում առողջ սիրտ: Սիրտ-անոթային հիվանդությունների և առողջ սեռական կյանքի կապի  գաղտնիքների մասին զրուցել ենք  բ.գ.թ., «Դիագնոստիկա»  ԲՄ Սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինա  Օրդյանիև Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի սեքսոլոգ Հրաչյա Պապյանի հետ:

Գոյություն ունի  մի  վիճակագրություն, ըստ  որի՝   մոտ 300 սեռական հարաբերություն մեկ տարվա ընթացքում ունեցող  տղամարդուն՝ սրտամկան ինֆարկտ կամ ինսուլտ չի սպառնում: Չի բացառվում նաև այն, որ սեռական կյանքի բացակայությունը կարող է առաջացնել սիրտ-անոթային համակարգի  հիվանդություններ, քանի որ ի վերջո սեռական  կյանքի բացակայությունը մարդու կյանքում առաջացնում է  հոգեկան ներաշխարհի  ընկճվածություն, որը կարող է առաջացնել սրտամկանի ինֆարկտ: Հնարավոր է  սրտամկանի ինֆարկտն առաջացնի պոտենցիայի խանգարում կամ  հակառակը՝ պոտենցիայի խանգարումը  սրտամկանի ինֆարկտ»,-այս մասին տեղեկացրեց սեքսոլոգը:

Սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով  առաջացած սեռական խանգարումների  «թշնամիները»

Սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների սեռական խանգարումները բազմապատճառային են: «Սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների մոտ սեռական խանգարումները տարածված  խնդիր է  և հանդիպում է  30-48% հիվանդների մոտ: Պետք է ասել, որ հաճախ սեռական խանգարումները /էրեկտիլ դիսֆունկցիաները/ ունեն նույն պատճառները և ռիսկի գործոնները, ինչ սիրտ-անոթային հիվանդությունները, սակայն առաջանում են միջինում 2-5 տարի ավելի վաղ: Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող տղամարդկանց սեռական խանգարումների առաջացման և զարգացման  հարցում կարևոր նշանակություն ունեն անոթների օրգանական փոփոխությունները, որոնք պայմանավորված են աթերոսկլերոտիկ պրոցեսներով, հոգեբանական և յատրոգեն /կախված որոշ դեղորայք օգտագործելու հետ/  մեխանիզմներով:

Անոթային սեռական խանգարումները՝ էրեկտիլ դիսֆունկցիան, առաջանում է ինչպես ասացի, 2-5 տարի ավելի վաղ, քան աթերոսկլերոզի ուրիշ դրսևորումները /առաջին հերթին՝ սրտի իշեմիկ հիվանդությունը/: Այդ պատճառով էլ էրեկտիլ դիսֆունկցիան դիտվում է որպես սիրտ-անոթային բարդությունների բարձր ռիսկի ցուցանիշ»,-ասաց մեր զրուցակից սրտաբանը:

Նա նաև հավելեց, որ ենթադրվում է, որ սեռական խանգարումները սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդների մոտ կարող են կապված լինել նաև ուղեկցող դեպրեսիվ խանգարումների  հետ: «Հաստատված է նաև, որ սեռական խանգարումների 25%-ի  պատճառ է հանդիսանում որոշ խմբերի դեղորայք օգտագործելը»,-իր խոսքում ընդգծեց Մարինա Օրդյանը: Չմոռանանք նաև, որ սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների սեռական խանգարումների պատճառներից են վատ սովորությունները: «Ծխախոտն օրգանիզմում  առաջացնում է  զարկերակային բարձր ճնշում՝ հիպերտոնիա, որի հետևանքով առաջանում է սրտամկանի ինֆարկտ  կամ   գլխուղեղի անոթների ինսուլտ: Այդ նույն  ծխախոտը կարող է  պոտենցիայի խանգարման պատճառ դառնալ՝ առաջացնելով էրեկցիայի խանգարում: Նույնիսկ համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ օրվա ընթացքում մեկ տուփ ծխախոտի օգտագործումը կյանքից կրճատում է մեկ սեռական ակտ: Կարելի է ասել, որ, եթե  սեռական կյանքով ապրող  չծխող տղամարդը հնարավոր է ապրի մինչև  70 տարի, ապա օրը  մեկ տուփ ծխախոտ սպառող տղամարդը՝ մինչև 50 տարի: Եվրոպական երկրների շարքում այսօր Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ծխող տղամարդկանց քանակով»,-ասաց Հրաչյա Պապյանը: Նա նաև իր կոչով դիմեց սրտաբաններին, որպեսզի  մեծ ուշադրություն դարձնեն այս փաստի վրա և ծխող մարդկանց  ստիպեն հրաժարվել ծխելու վտանգավոր սովորությունից: «Իմ այցելուները, ովքեր ծխում են, ամեն անգամ նրանց ծխելու վտանգի մասին տեղեկացնում եմ: Աշխատանքային պրակտիկաս վկայում է, որ  ծխախոտի վնասակար սովորույթի հետևանքը սպառնում է  երիտասարդաներին, ովքեր ունեն սեռական պոտենցիայի խանգարումներ»,-տեղեկացրեց սեքսոլոգը: Իսկ այս  վտանգավոր խնդրի արմատախիլ անելու միակ ուղին նա տեսնում է  դաստիարակության մեջ, որը  պետք է սկսել դպրոցից:

Սեռական խանգարումների ռիսկի գործոնները

«Սեռական խանգարումների ռիսկի գործոններն են  խոլեստերինի բարձր մակարդակը արյան մեջ /խոսքը գնում է այսպես կոչված «վատ» խոլեստերինի մասին/: Վաղուց արդեն հայտնի է խոլեստերինի դերը անոթների «նեղացման» պրոցեսում, իսկ քանի որ տղամարդու առնանդամի անոթների տրամագիծը ավելի փոքր է, այդ իսկ պատճառով էլ նրանք ավելի վաղ են ենթարկվում աթերոսկլերոզի:  Երկրորդ վտանգավոր ռիսկի գործոն է հանդիսանում ծխելը, որը 50% ավելացնում է սեռական խանգարումների առաջացման ռիսկը: Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 վտանգավոր քիմիական միացություններ, որոնք առաջացնում են անոթի պատի վնասում, բարձրացնում են արյան մակարդելիությունը և արագացնում են աթերոսկլերոտիկ պրոցեսը անոթներում: Ամեն ծխած  ծխախոտ  առաջացնում է առնանդամի անոթների սպազմ /նեղացում/ ավելի քան 1 ժամով: Ռիսկի գործոն է հանդիսանում նաև շաքարային դիաբետը, հատկապես,  եթե չի վերահսկվում գլյուկոզայի մակարդակը արյան մեջ: Հաջորդ ռիսկի գործոնն է հիպերտոնիկ հիվանդությունը: Մշտական բարձր ճնշումը նպաստում է անոթների, այդ թվում նաև առնանդամի էլաստիկության նվազմանը, կարծրության ավելացմանը: Խմիչքի չափավոր թույլատրելի քանակը կարող է օգնել թուլացնել սթրեսը և նյարդային լարվածությունը, իսկ ալկոհոլի չափից ավելի քանակը բերում է էրեկցիայի առաջացման զգալի դժվարությունների: Ինչպես նկատեցիք, սեռական խանգարումների /էրեկտիլ դիսֆունկցիայի/ ռիսկի գործոնները նույնն են, ինչը և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում»,-տեղեկացրեց  մեր զրուցակից սրտաբանը:

Սեռական ակտը՝  առողջ սրտի բանալի 

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ իրենց հաճախ համարում են հաշմանդամ և զերծ  պահում առողջ սեռական կյանքից: Ըստ Մարինա Օրդյանի՝  այն մարդիկ, ովքեր  տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով կամ տարել են սրտամկանի ինֆարկտ, խուսափում են վարել սեռական կյանք, քանի որ  վախենում են  կրկնակի ինֆարկտից կամ հանկարծամահությունից: Իրականում դա բոլորովին այդպես չէ: «Այդ վախերը նրանց հետ կիսում են ոչ միայն սեռական զուգընկերները, այլ նաև բուժող բժիշկները: Հաճախ հիվանդության բացասական ազդեցությունը կրում է հոգեբանական բնույթ: Իհարկե, ծանր խրոնիկ սրտի հիվանդությունը, ծանր սրտային անբավարարությունը կարող են սահմանափակել մարդու հնարավորությունները ինտիմ կյանքում, բայց մնացած դեպքերում հակացուցումներ սեռական  կյանքով ապրելու համար չկան: Սրտամկանի ինֆարկտ տարած տղամարդկանց մոտ սեռական կյանքին վերադառնալու դժվարությունները առաջանում են տագնապի, վախի պատճառով. հիվանդները վախենում են,  որ հուզմունքը և օրգանիզմի լարվածությունը, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ, կառաջացնեն հերթական սրտի նոպա: Այս վախերը շատ չափազանցված են: Երկարատև հարաբերությունների մեջ գտնվող զուգընկերների առողջ սեռական կյանքը չի ներկայացնում լուրջ վտանգ սիրտ-անոթային համակարգի համար: Սեռական հարաբերության ժամանակ ֆիզիկական լարվածությունը սրտի վրա համեմատելի է մնացած ծանրաբեռնվածությունների հետ, որոնք կատարում է տղամարդը օրվա ընթացքում՝ սրտի զարկերի հաճախականությունը /պուլսը/ ավելանում է մինչև 110-130 զարկ 1 րոպեում, իսկ զարկերակային ճնշումը բարձրանում է մինչև 150-180 մմ. ս.ս.: Նույն այս ցուցանիշները դիտվում են 1,6 կմ անցնելուց հետո, կամ աստիճանով 2 հարկ բարձրանալուց 20 վայրկյանում»,- տեղեկացրեց սրտաբանը: Ավելին, կանոնավոր  սեռական կյանքը ունի կարևոր նշանակություն սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող հիվանդների լիարժեք ռեաբիլիտացիայի /վերականգնման/ համար: Սեքսոլոգ Հրաչյա Պապյանն, իր խոսքում ընդգծեց, այն մասին, որ  համաձայն համաշխարհային վիճակագրության, եթե 50 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր  ավելի խոցելի են  սրտամկանի  ինֆարկտով  հիվանդանալու վտանգին և   շաբաթվա ընթացքում ունենում են  1-2 սեռական ակտ,  ապա կարող  են երկար ժամանակ մոռանալ սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի մասին: «Հատկապես  սրտամկանի ինֆարկտ տարած  մարդկանց մեջ ձևավորված է սեռական կյանքով ապրելու  վախի զգացումը: Սեռական ակտի ժամանակ մարդը ֆիզիկապես մեծ  էներգիա է ծախսում: Մասնագետների հետազոտությունները ցույց  են  տվել,  որ բանվորի մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծախսած էներգիան և  մեկ սեռական ակտի  ժամանակ ծախսած  էներգիան  հավասարազոր են  3600 կիլոկալորիայի: Սրտամկանի ինֆարկտ տարած մարդիկ կարծում են, որ  սեռական ակտի ժամանակ նման  ֆիզիկական ծանրաբեռնվածությունը սրտի համար վնաս է և կարող է  առաջացնել մահ: Սրտամկանի ինֆարկտ  տարած մարդը, եթե նման  մտավախությունից ելնելով՝  իրեն  զերծ պահի սեռական կյանքից, ապա աստիճանաբար կարծես  հասարակությունում և  ընտանիքում  իրեն  կզգա անկարևոր: Սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում սեռական կյանքով ապրելը խրախուսվում է, որևէ հակացուցում գոյություն չունի», – հիշեցրեց մեր զրուցակից  սեքսոլոգը:

Սրտի ստենտավորման պարագայում նույնպես առողջ սեռական կյանքով ապրելու  հակացուցում գոյություն չունի: «Ասեմ ավելին, սրտի ստենտավորման դեպքում սեռական կյանքը նպաստում է սրտի սնուցմանը:Եթե մարդն ունի  զարկերակային ճնշման խնդիր և չի տարել սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ, նման պարագայում պարզապես պետք է կարգավորել զարկերակային  ճնշումը այն դեղորայքների միջոցով, որոնք սեռական ֆունկցիան չեն ընկճում  և  այս պարագայում առողջ սեռական կյանքը նույնպես հակացուցված չէ»,- տեղեկացրեց Հրաչյա Պապյանը:

Գոյություն ունեն սեռական ակտը  խթանող դեղամիջոցներ, որոնք  կարող են օգտագործել նաև  սրտամկանի ինֆարկտ տարած  մարդիկ /խթանող դեղահաբերը անհրաժեշտ է օգտագործել միայն  բժշկի ցուցումով/, ովքեր   կասկածի ու վախի զգացում ունեն  կապված սեռական ակտի ժամանակ առաջացած պոտենցիայի հետ: «Այդ  խթանող դեղամիջոցները մի քանի անգամ օգտագործելուց հետո մարդիկ կարողանում են հաղթահարել հոգեբանական ընկճվածությունն ու որոշ ժամանակ անց այլևս չօգտվելով նշյալ դեղամիջոցներից՝  ապրել ներդաշնակ սեռական կյանքով: Հիպերտոնիկ հիվանդություն  ունեցող մարդիկ, ովքեր օգտագործում են զարկերակային ճնշումն իջեցնող դեղեր, որպես կանոն ընտրում ենք սեռական ակտը խթանող այնպիսի դեղորայք, որոնք զարկերակային  ճնշման վրա ազդելով ՝չեն խանգարում սեռական ակտի ժամանակ  էրեկցիայի  առաջացմանը»,-ասաց Հրաչյա Պապյանը:

Բժշկի հետ սեռական հարցերի շուրջ զրույցը պարտադիր է

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց բժիշկ- սրտաբանի կողմից մասնագիտական խորհրդատվության ժամանակ կամ բուժման  ընթացքում կարևոր է  նաև հիվանդին տեղեկացնել  սեռական ակտիվության  կարևորության  մասին: «Ցավոք սրտաբանի մոտ, ինտիմ հարաբերությունների նրբանկատ հարցերի շուրջ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող հիվանդը հաճախ չի փորձում խոսել, իսկ բժիշկ-սրտաբանը մոռանում է, կամ  չի կարևորում քննարկել այդ հարցերը հիվանդի հետ: Իսկ քանի որ սեռական ակտը ընթանում է որոշ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, շատ հիվանդներ, վախենալով բարդություններից, բոլորովին հրաժարվում են սեռական ակտիվությունից: Այդ վախը և սեռական խանգարումները, որոնք ուղեկցում են սիրտ-անոթային հիվանդությունները, բերում են ավելորդ անհանգստության, առաջացնում են դեպրեսիա, որը, վերջին հաշվով, բացասական է ազդում հիվանդության ընթացքի վրա: Սեռական հարցերի շուրջ պարտադիր է զրուցել հիվանդի հետ, պարզել հնարավոր բարդությունները, գնահատել ռիսկը: Եթե անհրաժեշտ է, բժիշկը խորհուրդ կտա անցնել էլեկտրասրտագրություն ծանրաբեռնվածության փորձով: Տարած  սրտամկանի ինֆարկտի դեպքում, հաշվի առնելով ինքնավստահության նվազեցումը՝  ինչպես հիվանդի, այնպես էլ զուգընկերոջ մոտ, խորհուրդ է տրվում աստիճանական վերադարձ նախկին սեռական հարաբերությունների տեմպին»,-մանրամասնեց սրտաբանը:

Սեքսոլոգի և սրտաբանի համատեղ համագործակցության կարևորությունը

Մեր զրուցակից սրտաբանն ու սեքսոլոգն  իրենց խոսքում կարևորեցին այն փաստը, որ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունեցող  այն հիվանդների դեպքում, ովքեր  իրենց զերծ են պահում առողջ սեռական կյանքից կամ ունեն ներքին վախ, անհանգստություն սեռական կյանքով ապրելուց՝  արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք: «Նման դեպքերում բուժման արդյունավետությունը և հիվանդության ելքը ավելի լավ է լինում: Քանի որ սեռական խանգարումները ունեն նույն պատճառները  սրտի իշեմիկ հիվանդության հետ, բուժումը ցանկալի է իրականացնել սեքսոլգի հետ համատեղ: Եվ հակառակը, երբ սեռական խանգարումով հիվանդը դիմում է սրտաբանին սեքսոլոգի խորհրդով, դա թույլ է տալիս ոչ միայն բուժել ինտիմ  խնդիրը, այլ նաև վաղ շրջանում զգալի նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը»,-ասաց Մարինա Օրդյանը:

«Սիրտ-անոթային խնդիրներ ունեցող  մարդիկ, ովքեր ունեն սեռական ակտի խնդիր  երբեմն սրտաբանների կողմից ուղղորդվում են  մեզ մոտ, համատեղ բուժում ենք  իրականացնում՝ ունենալով լավ արդյունքներ: Ցավալին այն  է, որ հաճախ սրտամկանի ինֆարկտ տարած  մարդիկ հետևյալ  կարծիքին են. «թող միայն սիրտս  առողջ լինի,  ոչինչ՝  սեռական կյանքով չեմ ապրի»:  Այս սխալ մոտեցման,  ինքնագիտակցության ցածր մակարդակի և տեղեկացվածության պակասի   պատճառով  սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ չեն դիմում սեքսոլոգներին»,-տեղեկացրեց Հաչյա Պապյանը:

Բժշկին դիմելու  կարևորությունը

«Լիարժեք սեռական կյանքը հանդիսանում է կյանքի որակի գլխավոր տարրերից մեկը: Ձեր մտավախությունները պարզելու համար զրուցեք բուժող բժշկի հետ: Հնարավոր է, որ զրույցի արդյունքը ձեզ հաճելիորեն զարմացնի: Սակայն մի մոռացեք, որ առողջ սեռական կյանքը հնարավոր է, եթե կատարվում են բժշկի խորհուրդները զարկերակային ճնշման և  ստաբիլ  ստենոկարդիայի /կրծքային հեղձուկի/ վերահսկման վերաբերյալ»,-իր խոսքն ամփոփեց սրտաբան Մարինա Օրդյանը:

«Սիրտ-անոթային խնդիրների պարագայում սեռական ակտի հետ կապված կանանց համեմատ տղամարդիկ ավելի խոցելի են, քանի որ ի վերջո սեռական ֆունկցիան տղամարդու մոտ ակտիվ ֆունկցիա է, իսկ կնոջ մոտ՝ պասիվ: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հետևանքով առաջացած  սեռական կյանքի խնդիրներով կանանց համեմատ ավելի շատ տղամարդիկ են դիմում սեքսոլոգին: Վերջին տարիներին նկատելի է նաև կանանց դիմելիությունը և ողջունելի է, որ նման պարագայում բժշկին այցելում են նաև կանայք»,-իր ամփոփիչ խոսքն  ավարտեց սեքսոլոգ Հրաչյա Պապյանը:

Լիանա Գրիգորյան

sexology.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված