Կիևում Սաակաշվիլին Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով երթ է կազմակերպել. տեսանյութ
Աշխարհ
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով երթ:
Մասնակիցները հավաքվել են Կիևի Տարաս Շևչենկո հրապարակում, այնուհետև քայլերթով շարժվել դեպի նախագահական նստավայր: Բողոքի ակցիան համակարգում է Օդեսայի նախկին քաղաքապետ Սաակաշվիլին:
Երթի մասնակիցների ձեռքներին պահում են Ուկրաինայի եւ Վրաստանի ազգային, ինչպես նաեւ Ուկրաինայի զինված ուժերի դրոշները, պաստառներ՝ իմպիչմենտի պահանջով գրառումներով և այն քաղաքաների անուններով, որտեղից մասնակիցներ են միացել: Երթի կազմակերպիչները շեշտում են, որ ակցիան խաղաղ է եւ կոչ են անում մասնակիցներին չտրվել որեւէ սադրանքի: Երթն ուղեկցում է Ուկրաինայի ոստիկանությունը:
Ըստ իրավապահ մարմինների, ակցիային մասնակցում է շուրջ 1,5 հազար մարդ, հանգիստ անցնում:
#Київ - місто протестів. Кілька тисяч людей вимагають відставки @poroshenko #майдан pic.twitter.com/hk75lMPPRB
— O!Stasov (@ostasov) 3 декабря 2017 г.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ