Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին 

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշմամբ Մերձավոր Արևելքում անկայունության ևս մեկ օջախ է հասունանում

Աշխարհ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ կարող է Մերձավոր Արևելքում անկայունության ևս մեկ օջախ հասունանալ: Ինչպես նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, Թրամփի այս քայլը վտանգավոր է և հղի բացասական հետևանքներով:

«Կարող ենք ականատես լինել անկանխատեսելի դժգոհությունների պաղեստինցիների կողմից, որոշ երկրների ու Իսրայելի, ԱՄՆ-ի միջև  հարաբերությունների վատթարացման, ապստամբության հնարավորության: Դրանից բացի, կարող է լինել ԱՄՆ-ի վարկի անկում արաբամուսուլմանական աշխարհում: Այս քայլը  պաղեստինյան հիմնախնդրի լուծման գործում հանգեցնում է ԱՄՆ-ի միջնորդական դերակատարության ձախողման: Նման միակողմանի որոշմամբ ԱՄՆ-ը դուրս է մնում գործընթացից, այն պրոիսրայելական որոշում է: Նաև խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Երուսաղեմի վերաբերյալ գոյություն ունի ՄԱԿ-ի բանաձև առ այն, որ մինչև խնդրի կարգավորումը, քաղաքը պետք է մնա չեզոք»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը նշեց, որ Թրամփն այս որոշմամբ փորձում է իրեն նախորդած կառավարություններից, իշխանություններից ինչ-որ էական բանով տարբերվել, նոր խոսք ասել տասնամյակներ շարունակվող հակամարտության մեջ:

«Այս քայլով նոր անկայունության օջախ է հասունանում: Դժգոհությունների ֆոնին չեն բացառվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները: Պետք է հասկանալ, որ Երուսաղեմը արաբամուսուլմանական աշխարհի համար զգայուն հարցերից մեկն է: Պատահական չէր, որ վերջին շրջանում դիվանագիտական դաշտում արաբական որոշ երկրներ ակտիվացան, փորձում էին կանխել այս քայլը: Ըստ իս` ամեն դեպքում Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն ավելի նեղ խմբի որոշում է: Չեմ կարծում, որ արտաքին քաղաքականության բոլոր մարմինները համաձայն են նման որոշման»,-ասաց Արմեն Պետրոսյանը` նշելով, որ ստեղծված իրավիճակից կարող են օգտվել տարածաշրջանում հավակնություններ ունեցող Ռուսաստանն ու Չինաստանն` իրենց դիրքերն ամրապնդելու համար:

Դժվար ժամանակներ են սկսում նաև Իսրայելի համար: Արաբագետը նկատեց, որ առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ-ի այս քայլը դրական է, սակայն ակնհայտ է, որ բավական լուրջ քաղաքական, դիվանագիտական արշավ է սկսվելու Իսրայելի դեմ: ԱՄՆ-ը նման քայլով ոչ թե մոտեցնում է խնդրի կարգավորումը, այլ հակառակը` հեռացնում:

«Ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի նշանակում, որ աշխարհն է ճանաչում: Քիչ հավանական է, որ աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները կգնան նման քայլի»,-հավելեց նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: Թրամփը նշել է, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը: ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին որոշում էր կայացրել էր Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահները վեց ամիսը մեկ հետաձգում էին այս որոշման իրագործումը` արաբական և մահմեդական աշխարհի միջև լարվածությունը չսրելու համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել
Ամենադիտված