Կինը «ջրահարս» է ծննդաբերել
Աշխարհ
Սիրենոմելիան (անոմալ զարգացում վերջույթների միաձուլման տեսքով) հանդիպում է 100 000 ծնված երեխաներից մեկի մոտ‚ և այս դեպքը Հնդկաստանի պատմության մեջ գրանցված երկրորդ դեպքն է: «Ջրահարսի» ծնողները գումար չեն ունեցել բժշկի դիմելու համար հղիության ժամանակ‚ դրա համար այսպիզի հազվադեպ ախտահարմամբ երեխան նրանց համար շատ անսպասելի է եղել: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ավելի վաղ ես երբեք նման բան չեմ տեսել: Սա սիրենոմելիայի առաջին դեպքն է նահանգում և երկրորդը երկրում»‚- ասել է բժիշկ Սուդիպ Սահան:
Դժբախտաբար‚ նորածինն ապրել է ընդամենը 4 ժամ: Դեպքերի մեծամասնության ժամանակ այսպիսի երեխաները չեն ապրում երիկամների և միզապարկի աշխատանքում եղած խաթարումների պատճառով:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ