Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտյա աշտարակներից մեկը
Արտակարգ Պատահար
Չինաստանում այրվել է այն պագոդան, որը համարվում էր աշխարհի ամենաբարձր փայտյա շինություններից մեկը: Հրդեհի վայրում արված տեսանյութը հրապարակված է China Global Television Network (CGTN)-ի YouTube-ալիքում:
Բռնկումը տեղի է ունեցել Սիչուանի նահանգի հարավ-արեւմուտքում գտնվող տաճարային համալիրում: Աշտարակը փրկել չի հաջողվել: Տեսագրության մեջ երեւում է՝ ինչպես է կրակի ճարակ դարձած պագոդան սկսում փլուզվել:
CGTN-ի տեղեկատվության համաձայն՝ 16-հարկանի պագոդան ամեաբարձր փայտյա կառույցն էր Ասիայում: South China Morning Post-ը հայտնում է, որ հրդեհի մարումը տեւել է մոտավորապես չորս ժամ: Բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ: Զոհերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ