Երկու միանման չինացիներ ամուսնացել են երկու միանման չինուհիների հետ
Աշխարհ
Չինաստանում տեղի Է ունեցել երկու զույգ նույնական երկվորյակների հարսանիքը: Այդ մասին տեղեկացնում Է The Mirror-ը: Չժեն Դաշուանը եւ Չժեն Սյաոշուանը, որոնք 26 տարեկան են, ամուսնացել են 23-ամյա Լյան Ցզինի եւ Լյան Ցինի հետ:
Երկու զույգն Էլ միանման Էին հագնվել. փեսացուները ներկայացել են մուգ գույնի հագուստներով, կեպկաներով եւ թիթեռնաձեւ կապած կարմիր փողկապներով, իսկ հարսնացուները՝ ճերմակ զգեստներով եւ միանման սանրվածքներով: Նրանք իրենց շրթունքները ներկել Էին իրենց ընտրյալների թիթեռնաձեւ փողկապների երանգի կարմիր շրթներկով: Փեսացուների եւ հարսնացուների ընտանիքները ծանոթ են արդեն տասը տարի:
Հարսանիքը դեկտեմբերի 3-ին կայացել Է Հեյլունցզյանի նահանգի Դացին քաղաքում: Արարողության տեսանյութն արագորեն տարածվել Է չինական սոցցանցերում եւ հասել արեւմտյան ԶԼՄ-ներ: Եթե ամուսիններից մեկն իր կնոջը կասկածի դավաճանության մեջ, ապա գենետիկական թեստը թույլ չի տա որոշել, թե եղբայրներից որն Է իսկական հայրը՝ նրանց ԴՆԹ-ների միանմանության պատճառով, նշում Է The Mirror-ը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ