Կիմ Չեն Ընը հոր մահվան 6-րդ տարելիցը նշել Է Փհենյանում դամբարան այցելությամբ
Աշխարհ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել Է Կիմսուանի հուշահամալիր, որտեղ հանգչում Է իր հոր՝ Կիմ Չեն Իրի մարմինը: Ինչպես դեկտեմբերի 18-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, այնտեղ նա հիշատակի տուրք Է մատուցել պետության՝ թվով երկրորդ ղեկավարին, որի մահվան պահից դեկտեմբերի 17-ին լրացել Է վեց տարի:
Գործակալության տվյալներով՝ Կիմ Չեն Ընը դամբարան Է այցելել դեկտեմբերի 17-ին՝ ծաղկեզամբյուղ դնելով իր հոր արձանի մոտ: Այցելության ընթացքում նա խոստացել Է «Էլ ավելի վճռական պայքար ծավալել»՝ ԿԺԴՀ-ն «քաղաքականության մեջ անկախ, տնտեսության մեջ ինքնաբավ եւ պաշտպանության մեջ իր ուժերին ապավինող» դարձնելու համար: Կիմ Չեն Իրն իշխանության գլուխ Էր կանգնած 1994-ից մինչեւ 2011 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ